17 փետրվարի 2012 - 16:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկ Դեմոյան. «Խոջալուն» Մութալիբովի դեմ հասարակ քաղաքական մանիպուլյացիա է

Այսպես կոչված «Խոջալուի կոտորածների» վերաբերյալ գործը Մութալիբովի դեմ ադրբեջանական իշխանությունների հասարակ քաղաքական մանիպուլյացիա է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա, «Խոջալուի դեպքերի» խաղարկումը գործիք է, որը թույլ է տալիս Ադրբեջանի նախկին նախագահի ընտանիքին հեռու պահել քաղաքական զարգացումներից. «Դրա մասին են վկայում նախընտրական շրջանում այս հարցի վերաբերյալ իշխանությունների ակտիվացումը»:

Փորձագետի կարծիքով, այնպիսի իրադարձությունների ստեղծումը, ինչպիսիք են «Խոջալուի կոտորածները», ադրբեջանցիների ջարդերը և այլն, ուղղված են «անկայուն ազգային ինքնագիտակցության ամրացմանը»:

ՖՈՏՈՇԱՐՔ