Սանկտ Պետերբուրգում բարեգործական նպատակներով 585 հարգի ոսկուց ձուլվել է Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի 16,38 կգ-անոց կիսանդրին, հաղորդում է Gorod 812-ը:
«Զոլոտոյ» ոսկերչական խանութների ցանցը կազմակերպել է «Ոսկե մարդ» ակցիան, որից ստացված հասույթը գնալու է ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների օգնությանը: Կիսանդրին մեկ ամիս կցուցադրվի ոսկերչական խանութներից մեկում, հետո կվերաձուլվի սրտիկների ձևով կուլոնների, որոնց վաճառքից ստացված շահույթը կփոխանցվի բարեգործական հիմնադրամներին: