Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին սպասում են հաջորդ շաբաթ Աթենքի և վարկվորողների միջև համաձայնագրի կնքմանը: Այդ հարցը նրանք քննարկել են հեռուստակոնֆերանսի ձևաչափում:
Ինչպես հայտում է Associated Press-ը, երեք առաջնորդների լավատեսական հայացքների մասին հայտնել է կանցլերի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:
Մարտի 20-ին Աթենքը պետք է վճարի 14.5 մլրդ եվրո պարտատոմսերի համար և առանց նոր վարկերի երկիրը ստիպված կլինի հայտարարել դեֆոլտի մասին: