18 փետրվարի 2012 - 13:29 AMT
Սեյրան Օհանյան. Կամավորներն այն վճռական ուժն էին, որի շնորհիվ Արցախի պատերազմը վերածվեց հայրենականի

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարում: Նա հիշեցրել է, որ կամավորական ջոկատները պատվով պաշտպանեցին հայրենիքի անվտանգությունը, քանի դեռ չէր ձևավորվել կանոնավոր բանակը: Կամավորներն այն վճռական ուժն էին, որի շնորհիվ Արցախի պատերազմը հայրենական դարձավ»,-ասել է Օհանյանը:

Օհանյանը կարևորել է պաշտպանության նախկին նախարար ու վարչապետ Վազգեն Սարգսյանի դերը կամավորական ջոկատների միավորման ու բանակի ստեղծման գործում:

Խոսելով Երկրապահի սխրանքի մասին՝ Օհանյանն ասել է, որ ոչինչ և ոչ ոք չի մոռացվել: