18 փետրվարի 2012 - 16:05 AMT
Սիրիական բանակը վերսկսել է Հոմսի գնդակոծումը

Սիրիական բանակը վերսկսել է Հոմս սիրիական քաղաքի հրետանային գնդակոծումը, չնայած դրանից մեկ օր առաջ ընդունված ՄԱԿ-ի բանաձևին, որը պահանջում է դադարեցնել բռնությունը, հաղորդում են իրավապաշտպանները, հաղորդում է BBC-ն:

Ընդդիմադիր խմբերից մեկը հայտնում է, որ ներկայիս հրաձգությունն ամենածանրն է վերջին 13 օրվա ընթացքում` սիրիական բանակի կողմից հակակառավարական ուժերի դիրքերի գնակոծումը սկսելուց ի վեր:

Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը` օգտվելով վետոյի իրավունքից: Մոսկվայում և Պեկինում «լիբիական սցենարի»` արտաքին ուժային միջամտության մտավախություն ունեն: