18 փետրվարի 2012 - 16:45 AMT
Լատվիայի նախագահ. Լատիշերենը պետք է մնա միակ պետական լեզուն երկրում

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը քվեարկել է ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու դեմ, գրում են ռուսական լրատվամիջոցները: «Նախագահը քվեարկեց` գերապատվությունը տալով լատիշերենին»,- շաբաթ օրը հաղորդել է նախագահի մամլո քարտուղար Լիգա Կրապանեն` հավելելով, որ նախագահը գտնում է, որ լատիշերենը պետք է մնա միակ պետական լեզուն երկրում:

Շաբաթ օրն ընթանում է հանրաքվե սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք ռուսերենին երկրորդ պետականի կարգավիճակ կտան: Որպեսզի ռուսերենը պետական լեզու ճանաչվի, դրա օգտին պետք է քվեարկի քաղաքացիների առնվազն կեսը, այսինքն` ավելի քան 770 հազար մարդ: