Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացավ ցույց «Հանուն մեծ Ռուսաստանի», որին մասնակցում էր մոտ 60 հազար մարդ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Պետերբուրգի և Լենինգրադյան երկրամասի ՆԳՆ վարչության պետի խոսքով` ակցիան տեղի է ունեցել առանց լուրջ խախտումների: 14:00-15:00 տեղ գտած ցույցի մասնակիցներից շատերը սկսել են հեռանալ դրա ավարտից շատ ավելի առաջ: Ցուցարարներին կոչ են արել մարտի 4-ին գնալ ընտրությունների և քվեարկել Պուտինի օգտին: