Իրանն ու Օմանը իրենց ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) համատեղ զորավարժություններ կանցկացնեն իրանական նոր տարուց (մարտի 21) հետո, հաղորդում է Press TV թեհրանական հեռուստաալիքը` հղում կատարելով Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ հրամանատար, կոնտրադմիրալ Հաբիբոլլու Սայարիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընդ որում, Սայարին չի նշել զորավարժությունների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը: Նա նշել է, որ զորավարժությունները կնվիրվեն որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ համատեղ գործողությունների մշակմանն ու կանցկացվեն համաձայն ամենամյա համատեղ զորավարժությունների մասին ավելի վաղ կնքված պայմանագրի: