21 փետրվարի 2012 - 12:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բժիշկ. Ցուցարարներն ու շինարարությունը Մարգարյան հիվանդանոցի աշխատանքներին չեն խանգարում

Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյան հիվանդանոցի պատուհանները «եվրո» են, և շինարարությունն ու ցուցարարները հիվանդանոցի աշխատանքին չեն խանգարում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Մարգարյան հիվանդանոցի անեստեզիոլոգ Կարեն Չիլինգարյանը. «Աղմուկը մեզ չի խանգարում: Նման բողոք ինձ համենայն դեպս չի հասել»:

Նա նշեց, որ տեղյակ է՝ ինչ է այգում կատարվում, և միանշանակ դեմ է կրպակների կառուցմանը. «Ինչ խոսք, ես միանշանակ կողմ եմ, որ հիվանդանոցի դիմաց կանաչ լինի, այգին պահպանվի ու վերականգնվի»:

ՖՈՏՈՇԱՐՔ