Փետրվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 950.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 389.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.5 դրամ:
Փետրվարի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 389.17 դրամ` փետրվարի 20-ի համեմատ ավելանալով 0.18 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 515.77 դրամ` ավելանալով 1.56 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: