21 փետրվարի 2012 - 17:39 AMT
Իրանի միջազգային մրցաշարում հանդես կգան հունահռոմեական ոճի 9 հայ ըմբիշներ

Փետրվարի 24-26 Իրանում տեղի կունենա ըմբշամարտի միջազգային մրցաշար, որտեղ հանդես կգան նաև հայ մարզիկներ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ասել է, որ հայկական պատվիրակությունը Իրան կուղևորվի փետրվարի 22-ին:

«Ըմբիշները, որոնք փետրվարի սկզբին բաց են թողել Բուլղարիայի մրցաշարը, իրավունք են ստացել հանդես գալու Իրանում: Ես կմնամ Երևանում և կմարզեմ Եվրոպայի առաջնության մարզիկներին»,-ասել է օլիմպիական չեմպիոնը:

Իրան մեկնելու են Արմեն Չումարյանը, Հարություն Հովհաննիսյանը, Ռոբերտ Կիրակոսյանը, Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Սահակյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Մաքսիմ Մանուկյանը, Սարգիս Տոնոյանը և Վաչիկ Եղիազարյանը: