Հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան Սիրիայի իշխանություններին կոչ է արել չքաղաքականացնել երկրին հումանիտար օգնության մատակարարումը:
«Հումանիտար օգնությունը պետք է հասնի մարդկանց և ոչ մի հանգամանքներում չպետք է քաղաքականացվի»,- ասել է նա լրագրողներին բրյուսելում հումանիտար գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի հետ հանդիպումից հետո: Գեորգիևան հաղորդել է, որ Եվրահանձնաժողովը 3 միլիոն եվրո է հատկացրել Սիրիայի բնակչությանն ու հարևան երկրներում սիրիական փախստականներին հումանիտար, գլխավորապես` բժշկական օգնության համար: