14 հունվարի 2004 - 22:49 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Նման կարծիք է հայտնել այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Բացի այդ, նրա խոսքերով, տարածաշրջանում նավթամուղի առկայությունը, կնվազեցնի Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Ընդսմին, նախարարը կրկին հաստատել է Հայաստանի պատրաստակումությունը` շարունակել Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը: