15 հունվարի 2004 - 17:48 AMT
ԱՐԴԵՆ ԳԱՐՆԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ
Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ներառվեն Եվրոպայի ընդլայնման վերաբերյալ հայեցակարգում արդեն ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին Թբիլիսիյում հայտարարել է «ԱՄՆ-ՆԱՏՕ կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, «Անցումային ժողովրդավարություն» նախագծի նախագահ Բրյուս Ջեքսոնը: Նրա խոսքերով, Վրաստանում քաղաքական իրավիճակի վերջին փոփոխություններն արագացրել են եվրոպական կառույցներին երկրի ինտեգրման թեմայով երկխոսությունը: Եվրաատլանտյան կառույցներին երկրի ինտեգրման թեման քննարկման առարկա կդառնա Ստամբուլում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ: