15 հունվարի 2004 - 18:24 AMT
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմը 20 հազար դոլար է հավաքել Իրաքի հայկական համայնքի կարիքների համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, միջոցներ հավաքելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հատուկ հիմնադրամի հաշվին հավաքված միջոցները կփոխանցվեն Իրաքի հայկական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանին` տեղի հայկական համայնքի կարիքները հոգալու համար: Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ: