15 հունվարի 2004 - 19:41 AMT
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՎԵՃԵՐԸ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Թուրքիաի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ մշակույթի նախարար Էրքան Մումջուն այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում անդրադառնալու են նաեւ երկրում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրության մասին օրախնդիր հարցին: Միաժամանակ թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից պատգամավոր Աթիլա Բաշօղլուի երկրի կառավարությանն ուղղված հարցման մասին` Թուրքիայում «Արարատի» ցուցադրությունը արտոնելու մշակույթի նախարարության հիմնավորումների վերաբերյալ: «Եթե առանձին արձագանքների պատճառով այդ ցուցադրումը չեղյալ չհայտարարվեր, ապա մեր շատ հայրենակիցներ դիտելու էին այն: Ինչո՞ւ էր թույլատրվել նման ֆիլմի ցուցադրումը»,- ասվում է հարցման մեջ: Պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայում անհրաժեշտ է գիտաժողովներ կազմակերպել Հայոց ցեղասպանության պնդումների եւ այլ ազգային վիճարկվող թեմաների շուրջ: