15 հունվարի 2004 - 19:55 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
2004 թվականին Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է ընդունել ադրբեջանաղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենց տները լքած եւս 170 փախստական ընտանիք: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների հարցերի վարչության պետ Սերժ Ամիրխանյանը, նրանց համար կկառուցվի եւս 86 տուն: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելու ցանկություն են հայտնում նաեւ ԱՊՀ մի շարք երկրներում բնակվող հայեր: 2003 թվականին ԼՂՀ-ում մշտական բնակություն է հաստատել 155 ընտանիք (586 մարդ), 106 ընտանիք ստացել է նոր բնակարան: