22 փետրվարի 2012 - 18:36 AMT
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ը կբարձրանա 9-11 աստիճանով

Հայաստանի տարածքում փետրվարի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ քամին սպասվում է հյուսիս-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-27-ին կբարձրանա 9-11 աստիճանով: Երևանում փետրվարի 22-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: