Փետրվարի 22-ին թուրքական Բելեք քաղաքում «Կրասնոդարը» ստուգողական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Կրիվբասսի» հետ:
Ռուսական թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ նաև հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Խաղի 6-րդ րոպեին նա Մարկովի փոխանցումից հետո գլխով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը` դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
«Կրասնոդարի» երկրորդ գոլը ֆուտբոլիստները գրանցեցին 4 րոպե անց: «Կրիվբասսի» ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց կրճատել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 2:0` հօգուտ ռուսական թիմին:
Հաջորդ հանդիպումը «Կրասնոդարը» կանցկացնի փետրվարի 25-ին «Տավրիայի» (Ուկրաինա) հետ: