16 հունվարի 2004 - 18:24 AMT
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՐԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՅՐՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱՄԲԱՐՅԱՆԻՆ
Նորվեգիայի իշխանությունները երկրից վտարել են 2003 թվականի դեկտեմբերին ինքնայրման չհաջողված փորձ կատարած Վրաստանի քաղաքացի, ծագումով հայ Սամվել Ամբարյանին: Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, ինքնայրման փորձ ձեռնարկելով Օսլոյում խորհրդարանի շենքի առջեւ` Ս. Ամբարյանը ցանկացել է իր բողոքն արտահայտել նորվեգական իշխանություններին, որոնք հրաժարվել էին ապաստան տրամադրել իրեն: Աղբյուրի համաձայն` 28-ամյա Սամվել Ամբարյանին հաջողվել էր խուսափել լուրջ վնասվածքներից բժիշկների օպերատիվ միջամտության շնորհիվ: Թբիլիսի վտարված Վրաստաանի քաղաքացին 2000 թվականից բնակվում էր Նորվեգիայում: