ԱՄՆ Կոնգրեսի երեք անդամների գրասենյակներում նկատել են կասկածելի փոշիով և սպառնալիքներով ծրարներ, չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն: Սպիտակ նյութի նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ այն անվնաս է: Նման ծրարներ ուղարկվել են մի քանի լրատվական գործակալությունների:
Գրությունների հեղինակը, որոնք ուղարկվել են Պորտլենդից, սպառնացել է նոր ծրարներ ուղարկել սենատի անդամներին, նախազգուշացնելով, որ դրանցից մի քանիսի մեջ կգտնվի «մահաբեր պաթոգեն»: