16 հունվարի 2004 - 21:51 AMT
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻ ԿՄԵԿՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու երդման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Նշենք, որ Վրաստանի նախագահի երդման արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին: Արարողությանը կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: