23 փետրվարի 2012 - 11:27 AMT
Բարաք Օբաման օրինագիծ է «հորինել» օգտագործողների տվյալների պաշտպանության համար

ԱՄՆ նախագահի վարչակազմն օրինագիծ է առաջարկել ինտերնետ օգտագործողների անձնական տվյալների պաշտպանության համար, գրում է Reuters-ը: Այն իշխանություններին ավելի շատ լիազորություններ է տալիս վերահսկելու այնպիսի ինտերնետ ընկերություններին, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը:

Օգտագործողները պետք է հնարավորություն ունենան վերահսկելու, թե ինչպիսի տվյալներ են ձեռք բերում ընկերությունները: Իսկ նրանք, իրենց հերթին, պետք է հաղորդեն, թե դրանք ինչպես են օգտագործվելու: Օրինագիծը նաև սահմանափակում է անձնական տվյալների ծավալը, որոնք ընկերությունները կարող են ստանալ: