16 հունվարի 2004 - 23:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾԱՐԳԻՐԸ
Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը հաշվարկած է երեք տարվա համար եւ ընդգրկում է ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչական բարեփոխումներ: Բարեփոխման են ենթակա հարկային, բնապահպանական, կրթության եւ առողջապահության ոլորտների օրենսդրությունները: Ներկայացնելով ծրագիրը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ տվյալ ծրագիրը արժանացել է հանրապետության քաղաքական կոալիցիայի հավանությանը: Նա ավելացրել է, որ ներկայումս Հայաստանի գործադիր իշխանությունը քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարող երկրների GREGO միջազգային հատուկ խմբին միանալու ուղղությամբ: