23 փետրվարի 2012 - 13:47 AMT
Թուրքիան զորավարժություններ է սկսել հայ-թուրքական սահմանի մոտ

Թուրքական զինված ուժերը զորավարժություններ են սկսել Կարս գավառում, հայ-թուրքական սահմանի մոտ, հայտնում է CNN Türk-ը: Ըստ տվյալների, զորավարժությունների ղեկավարն է 3-րդ դաշտային բանակի հրամանատար, բանակի գեներալ Ահմեդ Թուրմուշունը:

Զորավարժություններին մասնակցում է մոտ 2 000 մարդ և մեծ քանակությամբ հրետանի: Հատկանշական է, որ առաջին անգամ է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հետևում է «Ձմեռ-2012» զորավարժություններին: