
Եվրոպական հարևանության քաղաքականության գծով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցով կժամանի Բաքու, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով Ադրբեջանում Եվրամիության ներկացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիային:
Ըստ նրա, Շտեֆան Ֆյուլեի այցը տեղի կունենա Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում, որը տեղի կունեան ապրիլի 3-4 Բաքվում:
Իր այցի ընթացքում Շտեֆան Ֆյուլեն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ, որոնց ժամանակ կքննարկի երկկողմ համագործակցությունը: