ՄԱԿ նախկին ղեկավար Քոֆի Աննանը հատուկ դեսպանորդ է նշանակվել Սիրիայում: ՄԱԿ և ԱՊԼ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Աննանը նոր պաշտոնում ջանքեր կգործադրի «վերջ տալու համար բռնությանը Սիրիայում», հայտնում է BBC-ին:
Փորձագետները նշում են, որ Աննանի նշանակումը նպատակ ունի պահպանել ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղին:
ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: