«ՉԻ» տեղեկություններով` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, հաջողությամբ վաճառել է Հայաստանում ունեցած իր բոլոր բիզնեսները և այժմ որոշել է բիզնես հիմնադրել Հայաստանի Հանրապետությունից դուրս: Մասնավորապես, լուրեր են շրջանառվում, որ Լևոն Սարգսյանն այս օրերին զբաղված է Սոչիում բիզնես դնելու ծրագրերով:
Թերթը տեղեկացել է նաև, որ վերջինիս պատկանող Սևանում գտնվող «Ախ Թամար» ռեստորանային համալիրը դեռևս վաճառված չէ: Տեղեկություններ կան, որ Լևոն Սարգսյանը «չի բարիշում» ռեստորանի գնի պահով: Այսինքն` ռեստորանի համար սահմանված գինը տվողներ դեռևս չկան: Արդյունքում` Լևոն Սարգսյանը որոշել է ռեստորանը վարձակալությամբ հանձնել ինչ-որ մեկին, որը կաշխատեցնի և որոշակի գումար կտա սեփականատիրոջը, այսինքն` Լևոն Սարգսյանին: