24 փետրվարի 2012 - 09:54 AMT
«Հրապարակ». ԲՀԿ-ն չի կողմնորոշվում

ԲՀԿ-ում վերջնական որոշում չեն կարողանում կայացնել, թե մեծամասնական ընտրատարածքներում ում պետք է առաջադրեն: Մասնավորապես հայտնի չէ, թե ում կառաջադրի ԲՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքից 2007թ. պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ անդամ Վերսանդիկ Հակոբյանը, ով վերընտրվելու ցանկություն չունի: Բայց ԲՀԿ-ում այս տարածքի համար հարմար թեկնածու չեն կարողանում գտնել:

«Հրապարակը» գրում է, որ անորոշ է նաև Արագած Ախոյանի վիճակը: Վերջինս ցանկանում է առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, բայց ԲՀԿ ղեկավարը դեռևս չի կողմնորոշվում` թույլ տա՞լ նրան առաջադրվել, թե՞ ոչ: Այս տարածքում ՀՀԿ թեկնածուն Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի շանսերը բարձր են գնահատվում: