24 փետրվարի 2012 - 10:09 AMT
Իսլամիստները Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում ստացել են 85%

Խորհրդատվական խորհրդում Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում իսլամիստները ստացել են 85%, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, «Մահմեդական եղբայրների» ազատության և արդարության կուսակցությունը իր կուսակցական ցուցակով և միամանդատ շրջանակներում ապահովել է 106 պատգամավորական մանդատ, ինչը կազմում է 59%:

Իսլամիստներն արդեն գերակշռում են Ազգային ժողովում, որն իր աշխատանքը սկսել է հունվարի վերջին: