24 փետրվարի 2012 - 10:17 AMT
«Հրապարակ». Համլետ Հովսեփյանը վարչապետի քվոտայով կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանը, ով պետք է պատգամավորի թեկնածու առաջադրվեր թիվ 5 ընտրատարածքում, վարչապետի քվոտայով կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում: «Հրապարակը» գրում է, որ նախապես որոշված էր՝ այդ ընտրատարածքում նա պետք է պայքարի ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի հետ, բայց հիմա նրան ավելի դյուրին պատգամավորացում է սպասվում: