Ուրբաթ առավոտյան թալիբների կողմից Փեշավար քաղաքում կատարված ահաբեկչության արդյունքում զոհվել են երեք ոստիկաններ, ևս 9 վիրավորվել են :
Ահաբեկիչ-մահապարտների խումբը հարձակվել է ոստիկանության տեղամասի վրա քաղաքի կենտրոնական մասում: Երեք մահապարտներ ակտիվացրել են հզոր պայթուցիկ սարքերը: Փոխհրաձգության արդյունքում մյուս գրոհայինները սպանվել են, հայտնում է «Վեստին»: Այս հարձակումը Մահսուդի գլխավորած գրոհայինների ձեռքի գործն է: Մահսուդի խմբավորումը հրաժարվեց բանակցությունների սեղանի շուրջ նստել իշխանությունների հետ նախորդ տարվա նոյեմբերին: