24 փետրվարի 2012 - 11:00 AMT
Հռոմի Պապը մոտ ժամանակներս իր միկրոբլոգը կբացի Twitter-ում

Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը մոտ ժամանակներս իր միկրոբլոգը կբացի Twitter-ում, որի միջոցով կհեռարձակվեն Սրբազանի` ուխտագնացներին ուղղված քարոզներից և կիրակնօրյա ուղերձներից հատվածներ, հաղորդում է Վատիկանի ռադիոն:

Ինչպես նշում է սոցիալական կապերի գծով Պապական խորհրդի ղեկավարը, Վատիկանում արդեն աշխատանքներ են ընթանում բազմաժամյա քարոզները հրապարակման համար հասանելի 140 նշանների մեջ տեղավորելու ուղղությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն: Բացի այդ, նա նշել է, որ Սրբազանի հրապարակումներն ուղեկցելու են Մեծ Պասի յուրաքանչյուր օրը: