Ֆրանսուհի լրագրողը, որը չորեքշաբթի օրը վիրավորվել է Հոմս սիրիական քաղաքի գնդակոծման ժամանակ, խնդրել է շուտափույթ տարհանել իրեն Սիրիայից, քանի որ իրեն շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ: Նա խնդրում է իրեն տեղափոխել Լիբանան:
Էդիտ Բուվյեն վիրավորվել է Բաբա Ամր թաղամասի վրա հարձակման ժամանակ, որի արդյունքում սպանվել են լրագրողներ Մերի Քոլվինն ու Ռեմի Օշլիքը: