24 փետրվարի 2012 - 12:17 AMT
Ադոլֆ Հիտլերի նկարների անձնական հավաքածուի մի մասը հայտնաբերվել է Չեխիայում

Ադոլֆ Հիտլերի նկարների անձնական հավաքածուի մի մասը հայտնաբերվել է Չեխիայում՝ կանանց մենաստանում, որը գտնվում է Դոկսանի ավանում, Պրահային ց 70 կմ հեռավորության վրա:

Հիտլերի հավաքածուից 7 գեղանկարները կանանց մենաստանում հայտնաբերել է պատմաբան Յիրժի Կուխարժը: Թե ինչպես են նկարները հայտնվել մենաստանում, պարզ չէ, հայտնում է Բի-բի-սին:

Կտավների արժեքը կարող է հասնել 50 մլն չեխական կրոնի՝ մոտ 2,8 մլն դոլար: