24 փետրվարի 2012 - 13:29 AMT
Հայ փորձագետ. Իրանական խնդրի լուծման բանալին Սիրիայում է

Իրանական խնդրի լուծման բանալին Սիրիայում է: Նման կարծիք է հայտնել «Նորավանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Եթե Սիրիայում իրականանա լիբիական սցենարը, դա կնպաստի Իրանի` «սառը պատերազմում» պարտվելուն»,-ընդգծել է նա: Ընդ որում, Հարությունյանը հավելել է, որ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հարկ է նշել, որ Իրանը, ունենալով ավելի քիչ ռեսուրսներ, վարում է բավականին ճկուն քաղաքականություն»:

Վերջում փորձագետն ընդգծել է, որ «Իրանում պատերազմի արդյունքում կլինեն լուրջ հետևանքներ, որոնցից կտուժեն բոլոր կողմերը»: