Այսօր` փետրվարի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Ղարաբաղ- թաքնված գանձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
ֆիլմը նկարահանել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության պատվերով: Ֆիլմի ռեժոիսոր Ջիվան Ավետիսյանի խոսքով ֆիլմի նպատակն էր պրոպագանդել Արցախը ողջ աշխարհով, և գայթակղել զբոսաշրջիկին Արցախ այցելելու համար: Ռեժիսորը, ով Արցախի մասին մի քանի ֆիլմեր ունի, նշեց, որ այն ուրիշ տեսանկյունից է ներկայացված: Այն շատ հասանելի է բոլորի համար: Ֆիլմում չի խոսվում կոնֆլիկտի մասին, սական ռեժիսորի խոսքով նա շատ է ուզում եմ, որ ադրբեջանցիները նայեն այդ ֆիլմը, և թող իմանան, որ ԼՂՀ-ն այդպես էլ պետք է լինի: Այնուամենայնիվ Ավետիսյանը պատրաստ է ընդունել ցանկացած քննադատություն:
Ֆիլմի սցենարիստ Մարիաննա Փայտյանը նշեց, որ ֆիլմում պարզապես ինֆորմացիա չէ ներկայացվում: Ֆիլմի միջոցով հեռուստադիտողը ոչ միայն պետք է պտտվի Արցախ աշխարհով, այլև դրանից հետո ցանկություն ունենա գնալ և տեսնել այն: Ֆիլմի տևողությունն 35 րոպե է:
Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է Արցախյան ազատամարտի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանի, մասնավորապես Մարաղա գյուղի մասին: