24 փետրվարի 2012 - 13:32 AMT
Ռուսական ընդդիմությունը նախագահի ընտրություններից հետո խոստանում է բողոքի ամենօրյա ակցիաներ

«Հանուն արդար ընտրությունների» շարժման ներկայացուցիչները բողոքի երեք ակցիայի հայտ են ներկայացրել, որոնք կայանալու են մարտի 8-ին, 9-ին, 10-ին: «Ձախ ճակատ» կազմակերպության մամլո ծառայությունից հաղորդել են, որ նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների դեպքում հարկ կլինի գրեթե ամեն օր կազմակերպել բողոքի ակցիաներ, ուստի քաղաքապետարան են ներկայացվում նման ծանուցումներ»: