Ֆիննական Nokia ընկերությունը փետրվարի 27-ին Mobile World Congress ցուցահանդեսին կներկայացնի Windows Phone օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող նոր սմարթֆոններ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Nokia-ն կներկայացնի նաև Symbian սեփական օպերացիոն համակարգի հիմքով սմարթֆոն, որը կունենա բարձրորակ կետայնությամբ տեսախցիկ: Ինչպես գրում են ԶԼՄ-ը, MWC ցուցահանդեսին ֆիննական արտադրողը կներկայցնի նաև ОС Windows Phone հիմքով ոչ թանկարժեք Lumia 610 սարքը:
Symbian-ից աստիճանաբար հրաժարվելու և Windows Phone-ին անցում կատարելու մասին Nokia-ն հայտարարել է մոտ 1 տարի առաջ`ռազմավարական համաձայնագիր կնքելով Microsoft-ի հետ: Այդ պահից ի վեր, ընկերությունը ներկայացրել է Windows Phone հիմքով 3 սարք:
Strategy Analytics-ի տվյալներով, 2011թ 4-րդ եռամսյակում Nokia-ն կարգավորում էր սմարթֆոնների համաշխարհային շուկայի 12,6 տոկոսը:
Mobile World Congress-ը խոշորագույն ցուցահանդես է` նվիրված բջջային կապին: Այն կկայանա փետրվարի 27-մարտի 1-ը Բարսելոնայում: