Համաշխարհային բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը դատական հայց է ներկայացրել Չինաստանում սպորտային հագուստի և կոշիկի խոշորագույն արտադրողներից մեկի դեմ: Նա մեղադրում է Qiaodan Sports ընկերությանը նրանում, որ այն իր բիզնեսը կառուցում է նրա անվան անօրինական օգտագործման վրա, հաղորդում է newsru.com-ը:
Մարզիկը բացատրել է, որ հայց է ներկայացրել ոչ թե փողի պատճառով, այլ ելնելով սկզբունքից: Եթե նա շահի գործը, ապա որպես փոխհատուցում ստացված միջոցները կուղորդվեն Չինաստանում բասկետբոլի զարգացմանը: