Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն աշխատում է նոր` «Կանտատ սիրո և խաղաղության մասին» ստեղծագործության վրա: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրխանյանը, ստեղծագործությունը գրեթե ամբողջովին պատրաստ է, և այս տարի հուլիսին առաջին անգամ կատարվելու է Գերմանիայում, քանի որ պատվիրատուները գերմանացիներն են:
Ստեղծագործությունը տևելու է 50 րոպե և նախատեսված է սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար:
Տեքստի մեկ երրորդը լինելու է հայերեն, մեկ երրորդը` գերմաներեն, մյուսն էլ` անգլերեն: