21 հունվարի 2004 - 18:52 AMT
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻՑ
Վրաստանի Ախալքալաքի շրջանի թիվ 62 ռուսական ռազմակայանում ծառայող ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ սպաները եւ ժամկետային զինծառայողները դիմում են ներկայացնում իրենց ծառայությունը Ռուսաստանի տարածքում շարունակելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը` վկայակոչելով հավաստի աղբյուրներ, հայ զինծառայողները այս քայլին են դիմում Կովկասում ռուսական զինված ուժերի հրամանատարության թելադրանքով: Աղբյուրը հաղորդում է, որ մոտ ժամանակներում բացառվելու է ազգությամբ հայ սպաների ծառայությունը Ախալքալաքի ռուսական ռազմակայանում: