Ոչ մի ազգ չի կարող լռել ողբերգական իրադարձությունների մասին, որոնք նախկինում տեղի են ունեցել իր հետ , ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Մենք չենք ընդունում, երբ երևույթներին, հակամարտությունների տալիս են կրոնական բնույթ»,-ասել է դեսպանը` պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին հարցին: «Կարծում եմ, մենք ունենք հստակ դիրքորոշում, և ես` որպես դեսպան, ամեն տարի ապրիլի 24-ին մասնակցում եմ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը»,-ասել է Սեյեդ Ալի Սաղայանը, հավելելով, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ նման դեպքերի կրկնություն: