24 փետրվարի 2012 - 17:38 AMT
Սիրիան շնորհակալություն է հայտնել Ուկրաինային նրա ներքին գործերին չմիջամտելու համար

Սիրիան շնորհակալություն է հայտնել Ուկրաինային նրա ներքին գործերին չմիջամտելու դիրքորոշման համար, հայտարարել է Ուկրաինայում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Սայիդ Աքիլը, հաղորդում է «2000» օրաթերթը: «Մենք զգում ենք Ուկրաինայի աջակցությունն ինչպես պետական, այնպես էլ բոլոր մակարդակներում: Վերջերս ԱԳՆ միջողով տարածվել է հայտարարություն, որում ասվել է, որ Ուկրաինան հադես է գալիս Սիրիայի ներքին գործերին միջամտելու դեմ»,- ասել է Մոհամմեդ Սայիդ Աքիլը:

Դեսպանը հաղորդել է, որ ուկրաինացիները բազմաթիվ նամակներ են ուղարկում դեսպատանուն՝ սիրիացի ժողովրդին իրենց աջակցությունը հայտնելու համար: Նրա խոսքով, Սիրիայում իշխանության փոփոխության դեպքում նոր կառավարությունը հազիվ թե սերտ հարաբերություններ հաստատի Ուկրաինայի հետ: