Լիբիացի գրոհայինները ձերբակալել են Իրանի Press TV հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին: «Նիկոլաս Դավյեն ու Գարեթ Մոնտգոմերի-Ջոնսոնը ձերբակալվել են երկու տեղաբնակների հետ միասին երեքշաբթի առավոտյան: Լրագրողները գտնվում են Տրիպոլիի բանտում»,-հայտարարել են հեռուստաալիքի ղեկավարները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լիբիայի որոշ շրջաններ վերահսկվում են զինված կազմավորումների կողմից, որոնք չեն ենթարկվում կենտրոնական իշխանություններին: