24 փետրվարի 2012 - 17:43 AMT
Լոնդոնյան հյուրանոցների գները Օլիմպիական խաղերի ընթացքում 3 անգամ թանկ են լինելու

Լոնդոնյան հյուրանոցների գները 2012թ Օլիմպիական խաղերի ընթացքում 3 անգամ կարող են բարձրանալ, չանայած շուկայում լայն առաջարկին:

Այսպես, Օլիմպիադայի ընթացքում Premier Inn Victoria հյուրանոցում բնակվելը կարժենա 235 եվրո, որը պետք է կանխավճարային համակարգով անվերադարձ վճարվի: Օգոստոսյան մյուս օրերին այս հյուրանոցում բնակվելը կարժենա մոտ 103 եվրո:

Park Lane Hotel գները սկսվում են 566 եվրոյից, սովորական ժամանակվա 222 եվրոյի փոխարենմ հայտնում Է ՌՒԱ Նովոստին:

Իսկ Which պորտալի հետազոտությունը ցույց է տալիս, որ Holiday Inn և Travelodge hotels հյուրանոցային ցանցերում բնակվելու գները Օլիմպիադայի ժամանակ կաճեն 300 տոկոսով: