24 փետրվարի 2012 - 17:55 AMT
Մետրոպոլիտեն թանգարանում բացվել է «Ռեմբրանդտ և Դեգա. Պատանեկան ինքնադիմանկարներ» ցուցահանդեսը

Նյու Յորքի անվանի Մետրոպոլիտեն թանագարանում կայացել է ցուցահանդես՝ նվիրված ֆրանսիացի նկարիչ իմպրեսիոնիստ Էգդար Դեգային և XVII դարի հոլանդացի վարպետ Ռեմբրանդտ վան Ռեյնին, հաղորդում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ցուցադրությանը ներկայացված են նկարիչների ավելի քան 20 ինքնադիմանկարներ, որոնք կատարվել են նրանց կարիերային սկզբին:

Կազմակերպիչների խոսքով, այն կոչված է ցուցադրել Ռեմբրանդտի ազդեցությունը գեղանկարիչների հաջորդ սերունդների, մասնավորապես, Դեգայի վրա, ով 1850-ականներին ուսումնասիրել և պատճենել է նրա աշխատանքները: