24 փետրվարի 2012 - 20:34 AMT
Սերբիայի նախագահ. Կոսովոյի ներկայացուցչության մասին պայմանագիրն իմ քաղաքականության հաջողությունն է

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը միջազգային հարթակում Կոսովոյի ներկայացուցչության մասին նոր պայմանագրում տեսնում է իր քաղաքականության հաջողությունը, մինչդեռ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը` Սերբական արմատական կուսակցությունը, համաձայնագիրն անվանում է պետական դավաճանություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բելգրադի և Պրիշտինայի միջև պայմանագիրը ձեռք է բերվել փետրվարի 24-ին: