21 հունվարի 2004 - 22:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Հունիսին Հայաստանում կկայանա «Ոսկե ծիրան» առաջին համահայկական կինոփառատոնը: Ինչպես հաղորդել է փառատոնի նախաձեռնող` կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փառատոնին մասնակցելու հրավերներ են ստացել տարբեր երկրների հայ կինեմատոգրաֆիստներ: Նրա խոսքերով, նախատեսված է չորս անվանակարգ` լավագույն խաղարկային, լավագույն վավերագրական, լավագույն անիմացիոն եւ լավագույն ուսանողական ֆիլմ: Որպես փառատոնի հիմնադիրներ նախատեսվում է ներգրավել հայտնի ռեժիսորների եւ պրոդյուսերների, մասնավորապես, Ատոմ Էգոյանին Կանադայից, Կարեն Շախնազարովին եւ Տիգրան Քյոսայանին Ռուսաստանից եւ այլն: