23 հունվարի 2004 - 17:20 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է ավելացնել դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը իր վրաց պաշտոնակից Մամուկա Նիկոլաիշվիլու հետ կայացած հանդիպման ընթացքում, որը երեկ Երեւան է ժամանել կարճատեւ աշխատանքային այցով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ 1998-99 թթ. Հայաստանից Վրաստան մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց 4 մլն դոլար պարտքի մարմանն առնչվող հարցը: Նշենք, որ ներկայումս Հայաստանից օրական 57,8 մվտ էլեկտրաէներգիա է առաքվում Վրաստան: